
Եղեգնաձորում վագոն – տնակ է այրվել

Փետրվարի 12-ին, ժամը 20.32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թանգարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է Հ. Բ.-ին պատկանող չբնակեցված վագոն – տնակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել՝ 22.12-ին: Այրվել է վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ 18 քմ և 1.5 խմ փայտե թափոն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն