Բաժիններ՝

73-ամյա «օրենքով գող»-ը բողոքարկել է Սոչիի դատարանի վճիռը

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Կրասնոդարի երկրամասի դատարանում քննարկվում է Սոչի դատարանի կողմից կայացված վճռի բողոքը՝ 73-ամյա «օրենքով գող» Միխայիլ Նիկուրաձեի նկատմամբ։

Գործակալության տեղեկություններով՝ գողական աշխարհի վետերան Նիկուրաձեն (մականունը՝ Լուա) ձերբակալվել էր նախորդ տարվա նոյեմբերին. նրա մոտ հայտնաբերվել էր ատրճանակ՝ երկու փամփուշտով։ Դեկտեմբերի 20-ին դատավոր Յակիմենկոն նրան դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։

Լուան վերջին անգամ ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին Ադլերում՝ կրկին ապօրինի զենքի համար։ Այն ժամանակ նույնպես դատավորը Յակիմենկոն էր, ով «օրենքով գողին» ազատ արձակեց դատարանի դահլիճից՝ 2 ամսվա ազատազրկումից հետո։

Լուսանկարում՝ Կախաբեր Շուշանաշվիլին (Կախա), Միխայիլ Նիկուրաձեն (Լուա), Դավիդ Չխիկվիշվիլին (Դաթո Սուրգութսկի), Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Զվիադ Դարսաձեն (Զվիադ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728