
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ВАЗ 2106-ը մխրճվել է տրակտորի տակ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ВАЗ 2106 մակնիշի 64 ԼԼ 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջևով ընթացող Ավշար գյուղի բնակիչ 47-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Բելոռուս» մակնիշի տրակտորին:
Վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդն ու ուղևորը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել գյուղացիները` Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների օգնությամբ:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր էլ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: