Բաժիններ՝

Բազմամարդ հավաք՝ ի պաշտպանություն Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ փետրվարի 12-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի 5000-ի հասնող մասնակիցները հավաքվել էին՝ ի պաշտպանություն Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների: Նրանք բազմաթիվ պաստառներ էին պարզել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Արդարադատության համակարգին:

«Հավատում ենք Ձեզ, պարոն Կոստանյան», «Ո՛չ կեղծիքներին», «Ապավինում ենք Արդարադատությանը», «Ո՛չ Սաքունցներին», «Արդար դատաքննություն» պաստառ-նե-րով բազմահազարանոց երթը քաղաքի Տիգրան Մեծ պողոտայով շարժվեց դեպի մար-զի դատախազության շենքը, որտեղ Սամվել Դիլոյանի և Վերանյանների ծնող-նե-րին ու պաշտպան Ռուբեն Հակոբյանին ընդունեց, նրանց պահանջները լսեց Լոռու մարզի գլխավոր դատախազ Գրիգոր Էլիզբարյանը:

Ինչպես հանդիպման ավարտին լրագրողներին և ներկաներին փոխանցեց Ռուբեն Հակոբյանը, մարզի դատախազը լսել է իրենց պահանջները կապված արդար դատաքննություն անցկացնելու, դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներին ուշադրություն դարձնելու հետ և ասել, որ ինքը կաշկանդված չի լինելու նախորդ դատախազների կայացրած մեղադրական որոշումներով, և եթե դեպքը տեղի է ունեցել այնպես, ինչպես իրեն ներկայացրել են պաշտպանն ու անբաստանյալների ծնողները, ապա կլինի արդար որոշում: Էլիզբարյանը խոստացել է ուշադրություն դարձնել դատական նիստերի գումարման ժամանակադադարներին, որոնք ըստ պաշտպանական կողմի՝ շատ երկար են:

Vanadzor-boxoq-pastaban (1)

Կարդացեք նաև

Vanadzor-boxoq-pastaban (2)

Vanadzor-boxoq-pastaban (3)

 

Vanadzor-boxoq-pastaban (4)

 

Vanadzor-boxoq-pastaban (6)

Գործի և այս հանդիպման մասին Էլիզբարյանը տեղյակ կպահի նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով հանրապետությունում չլինելու պատճառով հետաձգել էր այդ օրվա իր այցը Վանաձոր:

Մենք զրուցեցինք նաև հավաքվածներից մի քանիսի հետ: Արեն Վերանյանի կինը՝ Գոհար Զալինյանը, ով այդտեղ էր իր անչափահաս երեխաների հետ՝ ասաց. «Հավաքի նպատակը իմ ամուսնու, նրա եղբոր և ընկերոջ ազատությունն է: Մենք վստահում ենք մեր երկրի նախագահին, մեր դատախազին և համոզված ենք, որ մեր հարցը արդարացի լուծում է ստանալու և մոտ օրերս իմ երեխաները իրենց հորը տեսնելու են»:

Vanadzor-boxoq-pastaban (10)

Vanadzor-boxoq-pastaban (8)

Vanadzor-boxoq-pastaban (7)

«Այստեղ հավաքված յուրաքանչյուր մարդու իրավացի պահանջն է արդարության հաղթանակը և տղաների շուտափույթ ազատ արձակումը: Նրանք ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ արդեն մեկ տարի չորս ամիս», – ասաց Սամվել Դիլոյանի հորեղբայրը՝ Ռուդիկ Դիլոյանը:

«Թռիչք» հկ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանն էլ ասաց. «Մտածում եմ, որ մեր պատկան մարմինների ներկայացուցիչները չեն կարծում, որ հազարավոր մարդիկ կարող են նեգատիվ երևույթի համար դուրս գալ հրապարակ: Մարդիկ այստեղ հավաքվել են արդարության պահանջով և դեռ չեն կորցել իրենց հավատը արդարության նկատմամբ»:

Հովհաննես Սարդարյան
Լուսանկերները Էդվարդ Արզումանյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս