Սամվել Բալասանյանը ցավակցել է Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի զոհերի ընտանիքներին
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։
«Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով:
Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին, մաղթելով ոգու արիություն,սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում:
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց ընտանիքներին՝ աջակցելու պատրաստակամությամբ»:



