Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ին, 1959 թ. ծնված Նահապետ Կ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մի տաքսու վարորդ Ադոնցի փողոցում գտնվող կրպակում գողացել է իր բջջային հեռախոսը:
«Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության ֆիլմադարանի պահեստարանից 736 կինոժապավենի գողության գործով ամբաստանյալ Ռուդոլֆ Հովակիմյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարվա փորձաշրջանով:
Ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Թունավորման նախնաշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխվել Շիրակի մրազի Գյումրի քաղաքի Բորյան փողոցի տնակներից մեկի բնակիչեր` 1977 թ. ծնված Լ. Շ.-ն և 1954 թ. ծնված Ա. Շ.-ն:
Ապրիլի 11-ին, ժամը17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները Արբաթ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Տ.-ին:
«Երբ նրանց հարցնում եմ, թե ինչո՞ւ կինո չեք հաճախում, ասում են, որ լավ կինո լինի կգանք, այդպես էլ չասելով, թե ո՞րն է լավ կինոն»:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՏՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդ` 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստան, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Ապրիլի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Գաջեգործների փողոցում այրվել է 4000 քմ, Սարի թաղում՝ 600 քմ, Նոր-Նորքի վարչական շրջանի 2-րդ զանգվածում` 5 քմ, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` 50 քմ, Իսակովի պողոտայում` 100 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` 50 քմ, Վայոց Ձորի […]
Զինյալ խմբավորումները տասնյակ արկեր են արձակել Հալեպի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Նոր գյուղ հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան, գնացել է Սարյան փողոցի 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Մի քանի անգամ հարցրել է Լ. Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել է սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց»:
Դատարանը գտնում է, որ այդ պատճառաբանություններն անհիմն են ու կարող են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդել, և դրանք հերքվում են, իսկ առաջադրված մեղադրանքները հաստատվում, հիմնավորվում են պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործի հանգամանքների և հավաստի ապացույցների հետազոտման հիման վրա:
Գանձաքարում բոլոր հյուրընկալ դռները բաց են, սակայն…
րքերը հանդարտեցնելու և ավելորդ սպասումները կասեցնելու նպատակով պատասխանեմ դասականորեն. Նման բան չկա, քանի որ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:
Ազատ ոճի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցը հիմնանորոգման խնդիր ունի: Չնայած պատասխանատուն գոհ է ընթացիկ մրցաշրջանի առաջին եռամսյակի արդյունքներից, այնուամենայնիվ նշում է, որ առաջնայինն այս պահին մարզադահլիճների նորոգումն է: Դիտեք տեսանյութը: a
Կրակոցներ Իջանում` սպանության փորձ:
Միջեկեղեցական խորհուրդը նամակ ուղղեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:
Ժամը 18:00-ի սահմաններում Ռինդ գյուղում արջը հարձակվել է նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Սիրանույշ Վարդանյանի վրա: Վերջինս միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող զգալի թվով ընտանիքներ ուղղակի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած չեն համարվում, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում հաշվառված չեն:
Ոստիկանության հատուկ հանձնաժողովը լավագույն փորձագետ է ճանաչել ոստիկանության մայոր Հրանտ Ոսկանյանին:
2009-2010 թթ. նկարահանված ֆիլմը ներկայացնում է քեսաբցու առօրյան, վեր հանում ազգային ինքնագիտակցության տարրերն ու մշակութային առանձնահատկությունները:
Թիրախը գյուղապետարաններն էին:
«Մեր ջրի գործը լավ չի, շատ պղտոր ա, հետո էլ շատ բարակ ա գալի: Որ բողոքում ենք, ի՞նչ ա փոխվում: Քաղաքի վիճակն էլ էն ա տեսնում ես էլի, բրախած ա: Սադը մտիկ արա, բրախած խոզանոց ա»:
Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով` անձի նկատմամբ բռնություն գործադրելու զուգորդմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Այս անգամ հավաքը կազմակերպվել էր Մատենադարանի առջև և այն բավական բազմամարդ էր: Ելույթ ունեցան նախաձեռնության մի շարք ներկայացուցիչներ: Մասնավորապես, նախաձեռնության ակտիվիստներից Դավիթ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր այնքան քաջ գտնվեցին, որ չնայած Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի պահանջին` փոխանցելու պարտադիր կուտակային գանձումները, կանգնած են իրենց աշխատողների կողքին և չեն ենթարկվում հակասահմանադրական պահանջին ու պայքարում են, որ «քաղաքացիների գումարների ապօրինի կորզումը դադարեցվի»:
Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Էրեբունի փողոցի թիվ 22 շենքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աղվան Գ.-ին:
«Եթե լուրջ պատճառը չկա, իսկ լուրջ պատճառը կարող է լինել սողանքը, շինությունը քանդված լիները կամ հրդեհը, ուրեմն շարժառիթը թաքնված է մեկ ուրիշ տեղ, թերեւս շահադիտական նպատակներով, ինչը նշանակում է, որ ազատազրկվածների նկատմամբ հերթական ոչ մարդասիրական վերաբերմունք է դրսեւորվում»:
Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Անիի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մնացական Ա.-ին: