Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Գաջեգործների փողոցում այրվել է 4000 քմ, Սարի թաղում՝ 600 քմ, Նոր-Նորքի վարչական շրջանի 2-րդ զանգվածում` 5 քմ, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` 50 քմ, Իսակովի պողոտայում` 100 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` 50 քմ, Վայոց Ձորի մարզի Ջեմուկ քաղաքում` 700 քմ, Եղեգնաձոր քաղաքում` 11.5 հա խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս