«Էրեբունի» ՔԿՀ-ի փակումը կմեծացնի այլ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը
«Էրեբունի» ՔԿՀ-ն փակելու հետեւանքով կմեծանա այլ քրեակատարողական հիմնարկներոի ծանրաբեռնվածությունը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Մեծագույն վտանգ է, նշեց Իշխանյանը` կարծիք հայտնելով, որ թեեւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պայմաններն այդքան էլ լավը չէին, բայց, այնուամենայնիվ, ամենավատերից մեկն էլ չէր:
Ավետիք Իշխանյանին ևս հայտնի չէին ՔԿՀ-ն փակելու` կառավարության հիմնավորումները, առավել ևս այն դեպքում, երբ դեռ նոր ՔԿՀ-ի` «Արմավիր»-ի շինարարությունը դեռ չի ավարտվել եւ շահագործման չի հանձնվել, իսկ ծանրաբեռնվածությունը հատկապես մի քանի քրեակատարողական հիմնարկներում շատ մեծ է: Մեր զրուցակցի համոզմամբ, «Էրեբունի» ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների տեղաբաշխումն այլ ՔԿՀ-ների վրա ծանրաբեռնվածությունը էլ ավելի կմեծացնի:
«Եթե լուրջ պատճառը չկա, իսկ լուրջ պատճառը կարող է լինել սողանքը, շինությունը քանդված լիները կամ հրդեհը, ուրեմն շարժառիթը թաքնված է մեկ ուրիշ տեղ, թերեւս շահադիտական նպատակներով, ինչը նշանակում է, որ ազատազրկվածների նկատմամբ հերթական ոչ մարդասիրական վերաբերմունք է դրսեւորվում»,- ասաել է Ավետիք Իշխանյանը:
Մանրամասներն` այստեղ