
Նման բան չկա, քանի որ չի կարող լինել. Արմեն Դարբինյանը` վարչապետի հավանական թեկնածության մասին

Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր` վարչապետի հավանական թեկնածու լինելու մասին լուրերին.
«Կայքերից մեկը վերլուծություն-հաշվարկ էր տարածել, թե իբր իմ թեկնածությունը ամենահավանականն է վարչապետացուների ցանկում: Կրքերը հանդարտեցնելու և ավելորդ սպասումները կասեցնելու նպատակով պատասխանեմ դասականորեն. Նման բան չկա, քանի որ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ: Ապրե՛ք գարնանային այս հրաշալի օրվա տրամադրությամբ, սիրելի ընկերներ և բարեկամներ»: