Հալեպի Նոր գյուղ հայաշատ թաղամասը տուժել է զինյալների հարձակումից. կան զոհեր և վիրավորներ
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ` զինյալ խմբավորումները տասնյակ արկեր են արձակել Հալեպի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Նոր գյուղ հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը:
Արձանագրվել են հայ և այլազգի վիրավորներ, զոհեր: Ըստ ճշտված տեղեկությունների՝ ազգությամբ հայ զոհերն են՝ Սագո Աշնալըքյանն ու Լևոն Գևորգյան։
Վիրավոր հայերն են.
Վրեժ Եագուպյան
Ժագ Տեկիրմենճյան
Հարութ Աբիկյան
Արաքսի Օրուլյան
Հասմիկ Մանուել-Թութունճյան
Կարո Քարակյուլլեյան:
Պարբերականը կոչ է անում զգույշ լինել, հեռու մնալ պատուհաններից և պատշգամներից, իսկ պայթյունների ձայն լսելու դեպքում` դուրս չգալ: