Բաժիններ՝

Շամլուղում ջրի ծորակներից ցեխաջուր է հոսում. hetq.am

Շամլուղում վերջին շաբաթը ջրի ծորակներից ցեխաջուր է հոսում: Շամլուղցիները դժգոհում են ջրի որակից: Շամլուղի 10-րդ շենքի բնակիչ Անահիտ Ղորխմազյանը հայտնել է , որ մի շաբաթից ավելի է խմելու ջրի փոխարեն ցեխաջուր են ստանում: Այս մասին գրում է  hetq.am-ը:

Նույն շենքի բնակիչ Արեւ Աբելյանը հայտնել է, որ խմելու եւ ճաշի համար ջուրը հարեւան գյուղերից են բերում: Անուշի բնակարանի լոգարանում սեւ ցեխաջուր էր լցված: Շամլուղի 9-րդ շենքի բնակչուհի Սեդա Բդոյանը նույնպես դժգոհել է ջրի վիճակից: Նույն շենքի բնակիչներից մի երիտասարդ ասել է, որ ծորակներից հոսող ցեխաջրի պատճառով խանութից են խմելու ջուր առնում:

«Քաղաքապետ ա, թե համայնքապետ ա, ինքն էլ ա էդ ջրից օգտվում, ի՞նչ ասենք իրան, կամ ի՞նչը պետք ա փոխվի, որ ասենք»,- ասել է  շամլուղցի Վենուշը:

«Մեր ջրի գործը լավ չի, շատ պղտոր ա, հետո էլ շատ բարակ ա գալի: Որ բողոքում ենք, ի՞նչ ա փոխվում: Քաղաքի վիճակն էլ էն ա տեսնում ես էլի, բրախած ա: Սադը մտիկ արա, բրախած խոզանոց ա»-ասել է շամլուղցի Ժորիկը:

«Ջրի ծորակը բացում ենք, կոկա-կոլա է գալիս,- կատակել է  Շամլուղի նախկին քաղաքապետ Սամվել Շախկյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ միշտ տարվա այս եղանակին շամլուղցիների ջրի ծորակներից ցեխաջուր է հոսել: Քաղաքի հրապարակում հավաքված տղամարդկանցից Վոլոդյա Թումանյանի կարծիքով մինչեւ մաքրման կայան չկառուցվի՝ Շամլուղի ջրամատակարարման խնդիրը չի լուծվի:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս