Բաժիններ՝

Վթար` Իսակովի պողոտայում. կա տուժած

Ապրիրլի 13-ին, ժամը 00.48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՏՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդ` 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս