
«ՎԱԶ-2106»-ի փոխանցման տուփը գողացողը հայտնաբերվել է

Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Անիի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մնացական Ա.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, ավտոտնակներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է փոխանցման տուփը` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն