Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, հավանության է արժանացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության:
Ըստ ընկերության մասնագետների՝ վթարի հիմնական պատճառը խոշոր՝ 600մմ տրամագծով ջրատարի վրա տարիներ առաջ զանգվածաբար կառուցված շինություններ են, որոնք խողովակի վրա լրացուցիչ ճնշում են առաջացնում և հաճախակի վթարների պատճառ դառնում:
Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ղեկավարների միջև փաստաթուղթ էր ստորագրվել, որով կանոնոկարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատնքային գործունեության հետ կապված խնդիրներ:
«Հիմա մի քիչ ավելի թեթեւացած ենք, որ էդ թուրքերի ձեռքից պրծել ա, բայց նաեւ անհանգիստ ենք առողջական վիճակի համար: Սաղ զգացմունքներս խառնվել է իրար»:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 14/1 շենքի բնակիչները հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու նպատակով պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել: Այդ տարածքում շենքի ընդլայնման շինարարական աշխատանքներ է իրականացնում «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը: Բնակիչների պնդմամբ, կենտրոնը շինարարություն իրականացնելու թույլտվություն ունի, սակայն այդ աշխատանքներն իրականացնում է «Քաղաքաշինություն:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փոխանցմամբ, անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
«Իսկական դիվանագետը նա է, ով երկու անգամ մտածում է՝ մինչև ոչինչ չասելը»: Սա Չերչիլի միտքն է: Բոլոր լրագրողները, որոնք երբևէ առնչվել են արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, կվկայեն, որ այս միտքը հատկապե՛ս նրա մասին է:
Այսօր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Զվարթնոց օդանավակայանը պահպանելու խնդրի մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանի կողմից հետիոտն Սուսաննա Բարսեղյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ապրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացու, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվար ամսին Հայաստանում երկու գյուղապետ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման կայքից։
«Սպասում ենք նոր վարչապետի նշանակմանը, որ կրկին նույն հարցով գրավոր դիմենք։ Տեսնենք կընդառաջե՞ն, թե՞ ոչ»:
«Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում 2013 թվականի համար ծախսվել է 2,329,200.0 հազ. դրամ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
«Ռուսաստանը հատկապես վերջին տարիներին մեդիայի ոլորտում, կարծես, ամեն ինչ փակելու, արգելելու քաղաքականություն է որդեգրել: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ օրենքը, ըստ որի` «Ռոսկոմնադզորը» կարող է ցանկացած հրահանգ իջեցնել օպերատորներին, որպեսզի արգելափակեն այս կամ այն կայքը: Ընդ որում, «Ռոսկոմնադզորը» հրահանգը կատարում է Գլխավոր դատախազության դիմումի հիման և պարզապես հայտի հիման վրա: Առանց քննելու, առանց պարզելու` կարող են արգելափակել: Իմ կարծիքով` սա իսկապես շատ վտանգավոր նախադեպ է»:
Գրավատներում կեղծ ոսկի էր գրավադրել:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։
Հետիոտներ, վարորդներ, վրաերթեր. եղեք զգույշ և զգոն:
Եվս մեկ-երկու ամիս, և Ալավերդու հիվանդանոցի մանկաբաձագինեկոլոգիական բաժանմունքը կտեղափոխվի բժշկական կենտրոնի շենք, որտեղ արդեն բոլորովին ուրիշ պայմաններ են:
2013-ի ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում ականի պայթյունից մահացան նույն գյուղի երեխաներ՝ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը եւ 10-ամյա Արթուր Մկրտչյանը: Այդ օրը երեխաներն Արթուրի հոր՝ Է. Մկրտչյանի հետ բարձրացել էին ռազմաբազայի տարածք, պայթած ականներից ալյումին հանելու, իսկ հերթական ականից, որը եղել էր չգործարկված, ալյումին հանելու փորձերը ավարտվել էին պայթյունով:
Նա նշում է, որ ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խախտման ու արտատպումների թիվն այսօր շատ է: «Էլի կան, էլի շատ են, ուրիշի արածը վերցնելը հեշտ է ջանք չեն թափում, միջոցներ չեն ներդնում, գործուղումների չեն գնում: Ես գտնում եմ, որ լրատվամիջոցներն իրենք պետք է արտադրեն իրենց հոդվածներն ու լուրերը, ոչ թե ուրիշներից վերցնեն ու տարածեն»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:
Ես արդեն պատկերացրեցի ինչի համար պիտի կանչեին ինձ, որովհետև ես իրենց հետ գործ ընդհանրապես չունեմ, միացրեցի իմ հեռախոսի ձայնագրիչը ու բարձրացա վերև։ Հասկանում էի, որ եթե աստիճանների վրա այդպես էին խոսում, ինչ կարող էր պատահել ներսում։ Նույնիսկ մուտքի դռան մոտ արդեն ինձ մի հոգի սպասում էր, ուղեկցեց, տարավ սենյակ։ 4-5 հոգի սենյակում էին, պետը հարց տվեց ինձ՝ անունդ ինչ է և այլն, ու փոխգնդապետն եկավ խփեց:
Սողանքային գոտու բնակիչներին 3 տարի առաջ կառավարությունը որպես փոխհատուցում գումար հատկացրել էր՝ նոր բնակարան ձեռք բերելու համար, սակայն շատերը մինչ օրս շարունակում են ապրել նախկին բնակարաններում:
Ակցիայի մասնակիցների հետ բանակցելու էր եկել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա մասնակիցներին առաջարկում էր դուրս գալ ճանապարհից, մի քանի հոգու հետ գնալ և հանդիպել ֆինանսների նախարարի պաշտոնակատարի կամ նախարարի տեղակալներից մեկի հետ:
Մարտի 28-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հովհաննես Ս.-ն: