Բաժիններ՝

Բերդում 40-ն անց տղամարդիկ կինո չեն գնում

tesankyun.am-ը գրում է. 2010 թվականից  սահմանամերձ Բերդ քաղաքում գործում է «Արեւաբերդ» կինոթատրոնը: Կինոթատրոնի շենքը վերակառուցել եւ վերազինել է Վիկտոր Հայրապետյանը:

Կինոթատրոնը ժամանակակից ձեւավորումով ու կահավորումով, 100 եւ 400 տեղանոց, 10 եւ 20 մետրանոց էկրաններով երկու կինոդահլիճ ունի:

Դրանցում ապահովում է  պատկերի եւ ձայնի բարձր որակ: Կինոթատրոնն աշխատեցնող Մարտին Ապրեսյանն ասում է, որ Բերդում  չափահաս, 40-ից բարձր տարիքի տղամարդիկ կինոթատրոն չեն հաճախում:

«Երբ նրանց  հարցնում եմ, թե ինչո՞ւ կինո չեք հաճախում, ասում են, որ լավ կինո լինի կգանք, այդպես էլ չասելով, թե ո՞րն է  լավ կինոն»:

Ապրեսյանն ասում է , որ նրանց    կինոթատրոն չհաճախելու պատճառը տոմսի գինը չէ, քանզի այն Բերդում  թանկ  չէ: Բերդի տարածաշրջանի երեխաները սիրում են զվարճալի ֆիլմեր: Կինոթատրոնում  Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի դպրոցականների համար  պարբերաբար ցուցադրվում են ուսումնական ծրագրերին առնչվող ֆիլմեր` «Գիքորը», «Նամուսը» եւ այլն: Այնտեղ   կայանում են նաեւ  զանազան սեմինարներ, հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս