ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել:
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ապրիլի 4-ին և 5-ին Երևանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ կազմակերպվել էին խորհրդատվություններ:
Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ .Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով:
Տարիներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերը լցվում էին Փարաքար-Թաիրով համայնքի դաշտեր, որոնք հանդիսանում են գյուղաբնակների եկամտի միակ աղբյուրը: Բայց խնդիրը, չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, ոչ մի կերպ չէր լուծվում:
57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:
Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու, իր նախաձեռնությամբ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և հանցագործին անձնական ավտոմեքենայով Մեծամորի բաժին տեղափոխելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնական, Արմավիրի մարզային վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մարկոս Մովսեսի Հակոբյանը:
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:
Ն.Նալբանդյանը նշել է, որ եղբայրը նոր է ազատվել բանտից ու ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինչ-որ «բանով երեխու գլուխը լցրել է»: Բայց եղբոր հետ էլ անձամբ խոսել է Արևշատի անհետանալուց հետո:
Իսկ միջադեպը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 18:00-ի սահմաններում. վիճաբանության ժամանակ Մարտիրոսը վիճաբանել է համագյուղացի կնոջ հետ, ապա բենզինը լցրել է նրա վրա ու փորձել գրպանից հանած լուցկիով այրել նրան:
2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչև 21.00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Իհարկե, նախ հիանում եմ պարոն Քոչարյանի թևավոր խոսքերով, որովհետև դրանք դառնում են այնքան հայտնի, որ նույնիսկ տարիներ անց դեռ բոլորը շարունակում են մեջբերել, բայց ես կարող եմ ասել, որ իմ մասին հանրապետության նախագահը՝ որպես սեփական կադր արտահայտվելու խնդիր չունի, որովհետև այն ժամանակ օրենքով մարդու իրավունքների պաշտպան նշանակում էր նախագահը, իսկ հիմա մարդու իրավունքների պաշտպան ընտրում է Ազգային Ժողովը:
Մենք ստեղծված ենք ոչ թե գովաբանելու և գովելու մեր պետական մարմիններին, այ ցույց տալու այն խնդիրները, որ իրենք ունեն: Այն, որ տարիների ընթացում արդեն փոխվում է նախ քննադատության որակը, երկրորդ՝ նվազել է այդ հակադարձումների քանակը, շատերն են սկսել հասկանալ, որ մենք ցավերը չենք ստեղծում կամ հորինում:
Ապրիլի 8-ին, ժամը 03.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
«Դեմ եմ» շարժման մեր համաքաղաքացիները և նրանք, ովքեր դեմ են պարտադիր կուտակային վճարներին, շեշտադրում են 6-րդ կետը, ասում են, որ այնտեղ կա ընդհանրական պատկերացում, որ այն, ինչ հակասահմանադարական է, չպետք է դառնա պարտադիր մարդու համար:
Ես, որպես պատգամավոր, առավել եւս՝ մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, կարծում եմ, որ պիտի իրավասու լինեի իմանալու 9 թեկնածուների ծրագրերը:
Ըստ նախնական տեղեկությունների 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բախման արդյունքում ВАЗ 2107-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանը, այսօր՝ ապրիլի 7-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունք տվեց :
ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` 2013 թվականին 135 հազար մարդ արդեն իսկ ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, իսկ 220 հազարը՝ կեցության իրավունք: Այժմ ՌԴ Պետդումայում քննարկվում է նաև մեկ այլ օրենքի նախագիծ, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիություն դյուրացված ընթացակարգով կարող են ձեռք բերել նաև օտարերկրյա ներդրողները, ռուսական բուհերի ուսանողները և որակավորում ունեցող մասնագետները:
Կողոպուտ խաչմերուկում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը աշխատանքային խորհրդակցության շրջանակում զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում վերականգնվել և ամրացվել է հայտարարությունների 207 ցուցատախտակ:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներից մեկը, օրեր առաջ անհաջող փորձ անելով հակադարձել «Շիրակ կենտրոնին», հայտարարեց, թե Գյումրիում քիչ թվով անօթևաններ են մնացել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ամբողջ քաղաքով մեկ սփռված են տասնյակ տնակային ավաններ ու կիսախարխուլ բարձրահարկեր, որտեղ սարսափելի ծանր պայմաններում գոյատևում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ։
ԱՄՆ քաղաքացուց տաքսի ավտոմեքենայում դանակի սպառնալիքով գումար են հափշտակել: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ-ը: