
Միգրացիոն նոր օրենքի անդրադարձը Հայաստանի վրա (տեսանյութ). ԳԱԼԱ

Ռուսաստանի Պետական դուման ապրիլի 4-ին ընդունել է նոր միգրացիոն օրենք, համաձայն որի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է հրաժարվել ծագման երկրի քաղաքացիությունից և հանձնել ռուսաց լեզվի իմացության քննություն, ինչը պետք է հաստատվի նաև համապատասխան փաստաթղթով, որը տրվելու է քննությունը հանձնելուց հետո: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քննությունը անցկացվելու է հարցազրույցի տարբերակով, որը վարելու են Ռուսաստանի Դաշնության միգրացիոն պետական ծառայության կողմից կազմված հատուկ հանձնաժողովի անդամները: ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` 2013 թվականին 135 հազար մարդ արդեն իսկ ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, իսկ 220 հազարը՝ կեցության իրավունք: Այժմ ՌԴ Պետդումայում քննարկվում է նաև մեկ այլ օրենքի նախագիծ, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիություն դյուրացված ընթացակարգով կարող են ձեռք բերել նաև օտարերկրյա ներդրողները, ռուսական բուհերի ուսանողները և որակավորում ունեցող մասնագետները: Իսկ ի՞նչ միտում է հետապնդում վերոնշյալ օրենքի ընդունումը և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ Հայաստանի վրա: