Ապրիլի 11-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բոլոր փաստաթղթերը բացառապես ընդունվել են ժամկետներում, ո՞նց կարող է 5 օր հետո փաստաթուղթ ընդունվել, ինչո՞ւ պետք Է բացառություններ արվեն»;
Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
«Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդրադարձ կա նաև միասնական արժույթի ներդրման հարցին»:
«Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկ մականունով Գևորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում»:
ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սովորության համաձայն, հերքել էր տեղեկությունը՝ ասելով, թե նման բան չկա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնապահական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ:
«Ալյումինե շրջանակները պոկել են, կիլոգրամը 400 դրամով, որպես մետաղե ջարդոն, հանձնել: Հյուրանոցի պատերի մոզաիկա սալիկները պոկել, տարել են: Ես այս թալանի մասին երկու անգամ հանրապետության նախագահին նամակ եմ գրել, սակայն` անօգուտ»:
Ես չեմ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ, զի նա չի կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն միշտ ձգտելու է պահել մեզ (եթե իրար չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք. արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս:
Գողություն նաև հարազատ դպրոցից:
Առավոտյան ժամը 8:30-ին մտնում էր լաբորատորիա, մինչև երեկոյան ժամը 8:30-9:30-ը աշխատում էր: Այսինքն, աշխատանքային օրվա վերջում միայն ինքն ու պահակներն էին մնում, հետո նոր նա գնում էր: Անգամ այս վերջին օրերին էլ` այդ վիճակում զանգում էինք, ինչ-որ դիագնոզի մասին էինք հարցնում: Ուղեղը պարզ էր, այդ վիճակում անգամ, ինքն էլի ասում էր` որտեղից կարդանք, նայենք, ինչ անենք… Դժբախտաբար, այդպես երկար չձգեցինք ու մնացինք անտեր, իսկապես անտեր մնացինք… Բայց դե, պետք է փորձենք իր թողածով աշխատել:
Ապրիլի 10-ին «Ազդարար» լրատվականն ահազանգ է ստացել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու երկաթուղային կայարանի աշխատակիցներից:
Ապրիլի 9-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կարապետյան փողոցի տներից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 2004 թ. ծնված Արթուր Ա.-ին և 2001 թ. ծնված Մարիամ Ա.-ին:
Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայներով։
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք:
«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցներին և նրանց կացարանային պայմանները:
Հայաստանում ստեղծվելու է խոշոր եղջերավոր անասունների տվյալների բազա:
Վերջինս խոստովանել է, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 11.300 դրամ և 1 դոլար:
Դասընթացի նպատակը երիտասարդներին՝ իրենց խնդիրները լուծելու համար ուղղություն ցույց տալն է:
Ս/թ. ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Մ.-ն, որին, ճանաչման ներկայացնելու ժամանակ, մատնացույց է արել տուժողը:
Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պատրաստվում է դադարեցնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը երկրի տարածքում: Այս մասին մարտի 21-ին ԱՄՆ-ի Հեռարձակման հարցերով խորհրդին (Broadcasting Board of Governors, BBG) հղած նամակում հայտնել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») պետական լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները:
Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 75840.6մլն դրամ, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.1, նախորդ ամսվա համեմատ՝ 2.8 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը:
Ապրիլի 10-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դարաբաղի փողոցում փլուզվել է Հ. Հակոբյանի անվ. Ֆիզիոթերապիայի ԳՀ ինստիտուտին պատկանող պարիսպի մի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լրագրողներն ունեն մի կարևոր պարտականություն` մատուցել ճշմարտությունը և քարոզչություն չանել կամ էլ շահ հետապնդող պատմություններ չներկայացնել: Երբ այս սահմանները խախտվում են, մեդիան սկսում է վտանգավոր դեր կատարել: Եվ մարդկանց իրազեկելու փոխարեն՝ այն կարող է տանել արմատական հայացքների ու ծայրահեղականության:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Human Rights Watch միջազգաին իրավապաշտպան կազմակերպությունը, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ):