Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքում պոռթկում է. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ???» aravot.am

Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով հանրությանն անհայտ ՌԴ քաղաքացի, արաբագետ Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն: Սոցցանցերում այս առնչությամբ թեժ քննարկումներ եւ հարցադրումներ են, թե ինչացո՞ւ է Անդրանիկ Արզումանյանը, որ դարձրին տնօրեն: Երբ դեռ տնօրենի անունը հայտնի չէր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մրցույթի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց նախարարին, ինչն ակնհայտորեն Հասմիկ Պողոսյանին բարկացրեց:

Aravot.am-ը Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ Դուք կասկածնե՞ր ունեք մրցույթի անցկացման հետ կապված, որ նման հարցեր ուղղեցիք եւ բարկացրեցիք նախարարին: Երգչուհին պատասխանեց. «Ես, որպես պատգամավոր, առավել եւս՝ մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, կարծում եմ, որ պիտի իրավասու լինեի իմանալու 9 թեկնածուների ծրագրերը: Դա պիտի վերաբերվեր ինձ, չէ՞: Ես միայն  մեկին եմ ծանոթ, մի ծրագրին: Շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ հենց այն մարդու ծրագրին, ում թեկնածությունը ես, օրինակ, կպաշտպանեի»: Խոսքը Բարսեղ Թումանյանի մասին է:

ԱԺ-ում նախարարն ասաց, որ մյուսներն էլ են ծրագիր ներկայացրել: Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ «Ախր ես Վանգան չեմ, որ հեռվից զգամ դա: Գրեթե բոլորին ճանաչում եմ, մեկը ներկայացնում է մոդեռն օպերայի տեսլականը, բայց առանց հիմքի ի՞նչ մոդեռն օպերա: Շատ լավ գիտեմ, տեսել եմ աշխարհի տարբեր օպերաներում հրաշալի ներկայացումներ, բայց դրանք հիմք ունեցող օպերաներ են, ստաբիլ աշխատող: Այսինքն, օպերաներ են թե՛ իրենց կարգավիճակով, թե իրենց մշտական հանդիսատեսով, թե՛ որակյալ ներկայացուցիչներով: Այսինքն, հեղհեղուկ բան է մոդեռն օպերայի մասին խոսել՝ չունենալով հիմքը»:

Նշենք, որ հարցազրույցն արվել է այն ժամանակ, երբ դեռ հաղթողի անունը հայտնի չէր: Մրցույթի արդյունքներով՝ Բարսեղ Թումանյանը նույնիսկ հարցազրույցի փուլ չի անցել: Շուշան Պետրոսյանը, իմանալով մրցույթի արդյունքները, իր զարմանքն է հայտնել արդեն ֆեյսբուքյան իր էջում՝ «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ?????????????????????????????????»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս