Բաժիններ՝

Կենդանի դիակ ենք դարձել, դու դա համարո՞ւմ ես կատակ. Լյուքս Ստեփանյանի մորը հունից հանեց ամբաստանյալի ցուցմունքը. News.am

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանը, այսօր՝ ապրիլի 7-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունք տվեց եւ դա մեկնաբանեց նրանով, որ դեպքից հետո իրեն վատ է զգացել եւ այդ պատճառով է այլ ցուցմունք տվել, հաղորդում է News.am-ը:

«Այսօրվա իմ պատմածը լրիվ իրականություն է, իսկ տարբերության պատճառն այն է, որ դեպքից հետո ինձ վատ էի զգում, դրա համար կարող ա ժամանակային առումով ինչ-որ բաներ խառնած լինեմ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։

Մեղադրող Արթուր Զաքարյանը նկատեց, որ նախաքննական ցուցմունքի տեսանյութից, որը ցուցադրվեց դատարանի դահլիճում, այնքան էլ չի զգացվում, որ իրեն վատ է զգացել.«Ամեն ինչ մանրամասն հիշում է, երբ հասնում է ձգանը քաշելուն, մոռանում է»,- ասաց մեղադրողը։

Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախաքննության ընթացքում ինքն ուրիշ բան է ասել, սակայն քննիչն այլ բան է գրել. «Օրինակ, քար բառը ես չեմ ասել, ասել եմ՝ հողի չորացած կտոր եմ շպրտել (խմբ. Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ), իսկ քննիչը գրել է՝ քար»։

Ամբաստանյալը դեպքը նկարագրելիս նաեւ նշեց, որ կատակով Լյուքսի ուղղությամբ պահած ինքնաձիգը իջեցնելիս դիպչել է իր գոտուն ամրացված պայուսակին եւ ինքն էլ չի հասկացել, թե ոնց է կրակոց հնչել. «Ես այդ մասին փորձեցի պատմել քննիչին նախաքննության ընթացքում, իսկ նա թեման փոխեց եւ այդպես էլ չշարունակեցի»։

Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, ամբաստանյալի հարցաքննության ժամանակ անընդհատ բորբոքվում էր, միջամտում։ Նրան հատկապես զայրացրել էր ամբաստանյալի այն վկայությունը, թե ինքը կատակով է ամեն ինչ արել. «Մարդկային կյանքը կատա՞կ ա։ Ընտանիքիս գլխատել ես։ Մեռած ենք առանց թաղել, կենդանի դիակ ենք դարձել, դու դա համարո՞ւմ ես կատակ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս