
Մոտ 30 հազար ՀՀ քաղաքացու թույլ չի տրվել մուտք գործել ՌԴ. «Ժամանակ»

«Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին:
Թեեւ փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը եւ տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն եւ պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, սակայն նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ քաղաքացիների սահմանից հետ են ուղարկում»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ շարունակելով:
«Այսինքն՝ նշված կայքում ստուգում են, պարզվում է՝ որեւէ խոչընդոտ չկա իրենց հետ կապված, սակայն սահմանը հատելուց իրենց տեղեկացնում են, որ ինչ-որ խախտման պատճառով չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։