2013 թ. արագաչափերի և տեսախցիկների կիառմամբ տուգանքները կազմել են ավելի քան 20 մլն. դոլար. «ՀԺ»

«2011 թվականին, երբ Հայաստանում դեռ ներդրված չէին արագաչափերը և երթևեկության հետևող տեսախցիկները, հայաստանցի վարորդների նկատմամբ կիրառված տուգանքները երթևեկության կանոնների խախտումների համար, կազմել են 2 մլրդ 925 մլն 153 հազար դրամ»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Արագաչափերի և տեսախցիկների գործարկման առաջին տարվա ընթացքում՝ 2012 թվականին, պետավտոտեսուչների կողմից նշանակված տուգանքները կազմել են 1 մլրդ 997 մլն 757 հազար դրամ։

Արագաչափերի և տեսախցիկների կիրառմամբ նշանակվել է 5 մլրդ 61 միլիոն 300 հազար դրամի տուգանք։ 2013-ին պետավտոտեսուչները նշանակել են 2 մլրդ 397 մլն 752 հազար դրամի տուգանք, իսկ արագաչափերի և տեսախցիկների կիրառմամբ նշանակված տուգանքների չափը եղել է 8 մլրդ 950 մլն 165 հազար դրամ»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս