Կանազի հոսպիտալում 2013թ. տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 շարքային զինծառայողների՝ չնայած նրանցից ոմանց ծնողները նշել էին, որ իրենց երեխաները ծեծի են ենթակվել:
Ապրիլի 21-ին, ժամը 9-ի սահմաններում Շահինյան 4-րդ շենքի 58 բնակարանի բնակիչը ցած է նետվել պատուհանից: 1960 թվականին ծնված Գեղամ Կոստանյանն, ըստ հարևանների, ինքնասպանություն է գործել:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից, 2013 թ. հարկային տարվա սկզբում Ս.Սարգսյանի բանկային հաշվեհամարին եղել է 108.6 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 129.4 մլն դրամ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դատարան է ուղարկվել 44-ամյա կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 3 տարվա ընթացքում Դուբայ քաղաքում զբաղվել է մարմնավաճառությամբ, այնուհետև` կավատությամբ և տիրապետել է հանցավոր այդ գործունեության և դրա միջոցով գույքային օգուտ ստանալու հնարքներին:
Փետրվարի 15-ի գիշերը ամուսինը փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը: Ամբողջ մարմինը գյուղատնտեսական այդ գործիքով ծակծկելուց հետո ամուսինը չի հանգստացել, ու նաեւ մետաձողով է հարվածել կնոջ գլխին:
Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, ապրիլի 22-ին, ժամը 18:00-ից 20:00-ը` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:
«Արայ» ընկերությունը դիմել է վարչական դատարան` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2013թ. հուլիսի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Քաղաքացին բնակվել է Գյումրու Շահինյան փողոցի 4 –րդ շենքում (առաջին մուտք, հինգերորդ հարկ): Դեպքը, որը, հարեւանների խոսքերով, ինքնասպանություն է, տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում:
Ապրիլի 21-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում ծառը շրջվել է էլ. լարերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ապրիլի 21-ին, ժամը 11.52-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Ռուբինյանց նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Կ.-ն (ծնվ. 2001թ.):
ՌՌԴ ՆԳՆ աշխատակիցները շարունակում են սարսափի մեջ պահել գողական հանրությանը։ Չորս ամիսների ընթացքում նրանք 3 «գողական հավաք» են կանխել, ձերբակալել են ավելի քան 20 «օրենքով գողի»։
Ապրիլի 21-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 20-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող տան պատը փլուզվել է:
Ապրիլի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` «Աբիո» խանութի մոտակայքում, շուն է ընկել փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում ապրիլի 21-22-ին, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երկու օր առաջ նույն տեղում իրականացված բազմամարդ բողոքի ակցիայի ժամանակ, տրորվել են մայթեզրերի ծաղիկները, և մասնակիցները որոշել են վերականգնել այն, ինչն իրենց պատճառով էր վնասվել:
Մարիամն այսօր նշում է իր ծննդյան 18-ամյակը, իսկ տխուր է, որովհետեւ մանկատանը մնալ այլեւս չի կարող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել` 18.32-ին: Մասամբ այրվել են խոհանոցի դուռը և չշահագործվող գազի կաթսան:
Քաղաքացիներ Մ. Պ.-ի և Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Գյուղվարկերի տրամադրման գործընթացը հիմնականում ակտիվանում է գարնան ամիսներին, երբ մեկնարկում են գարնանացանի նախապատրաստական աշխատանքները:
Վթարի հետևանքով վատոմեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.14-ին, մարվել` 10.32-ին: Այրվել է Ա. Ղ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 180 քմ:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ:
Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, Ռազմական ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ փոխգնդապետ ամուսինը տան ննջասենյակում ատրճանակի փողն ուղղել է իր գլխի ուղղությամբ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է ասել, թե ով է իր սիրեկանը: