Բաժիններ՝

Փաստաբանին հայհոյող՝ Լյուքս Ստեփանյանի հորը դահլիճից դուրս բերեցին. news.am

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ ապրիլի 25-ին, Լյուքս Ստեփանյանի հոր նկատմամբ սանկցիա է կիրառել:

Մահացած զինվորի հայրը վրդովվել է ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանի ելույթի ժամանակ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փաստաբանը հարցեր է ուղղել վկայություն տվող փորձագետին այն մասին, թե կրակոցի ժամանակ ինչ դիրքում է եղել Լյուքս Ստեփանյանը, եւ ավելի ճշգրիտ մանրամասներ ստանալու համար անձամբ ընդունել է ենթադրյալ դիրքը, ինչը հունից հանել է Լյուքսի հորը, որը կանգնել է ու սկսել հայհոյել։ Դատական կարգադրիչները նրան դատարանի դահլիճից դուրս են տարել, որից հետո պատասխանող կողմի միջնորդությամբ դատարանը սանկցիա է կիրառել նրա նկատմամբ:

Դատական նիստը շարունակվում է:

Ամբողջությամբկարողեքկարդալսկզբնաղբյուրկայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930