Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն դաշնակահար, դիրիժոր եւ երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին:

Իր բազմաթիվ ստեղծագործություններով ու կատարումներով հայկական էստրադայի եւ ջազի լեգենդը գերել էր միլիոնավոր մարդկանց սրտերը, մեծապես նպաստել հայրենական մշակույթի ու երգարվեստի տարածմանն ու զարգացմանը: Արցախում կայացած նրա ջերմ հանդիպումների ու համերգ-երեկոների հուշերը դեռ երկար կմնան մեր հիշողության մեջ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930