Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Հասմիկ Խաչատրյանին ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեակական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բանդայի գործով նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրությամբ հայտնել են, որ քրեական գործով երկու մեղադրողները չեն կարող մասնակցել նշանակված դատական նիստին:
Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է «Կարֆուրի» առաջին հիպերմարկետը։
Մայիսի 7-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Կուրղինյան փողոցի թիվ 3 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 6-ին, ժամը 06.20-ին, աղջիկը` 6-ամյա Աննա Հարությունյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում մասնակցել են այս տարվա ապրիլի 1-ից նշված տարածքում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դոնորական աջակցությամբ մեկնարկած ականազերծման աշխատանքների մոնիտորինգին:
Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մայիսի 6-ին, նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները:
Երեկվանից «Հայազն» կուսակցությունը Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսել ՝ ընդդեմ վերպետական կառույցների Հայաստանի անդամակցության:
Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով»:
You tube-ում տեսահոլավակի դիտումների քանակը կարող է զրոյացվել և նույնիսկ կարող է տեսահոլովակը ջնջվել ինչ-որ մարդկանց կողմից, եթե չունես պաշտոնական ալիք:
2008թ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանը, համաձայն 2012թ. իր հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 185,790 դոլար և 3 մլն դրամ: Պարզվում է՝ տարեվերջին Ա. Մկրտումյանի՝ դոլարով ունեցած միջոցները չեն փոխվել, իսկ դրամով միջոցներն ավելացել են 2 մլն դրամով՝ հասնելով 5 մլն դրամի:
Կողոպուտ` վերելակում:
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Հեռավոր Ծաղկաշատի համար խնդիր է գյուղ տանող անբարեկարգ ճանապարհը:
«13 եւ ավել տարիներ պաշտոնավարել եմ: Շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, լավ աշխատել ենք: 13 տարիների ընթացքում ես ինչ-որ բաների եմ հասել, ինչ-որ բաներ էլ ոմանք ինձնից են ստացել»:
Փողոցում թմրամիջոց էր օգտագործել:
«Եվրատեսիլի կիսաեզրափակիչը կեսգիշերին է: Հաջողություն Արամ MP3-ին: Դիտելու ենք»,-գրել է դեսպանը:
Քարինջի մանկապարտեզում երեխաները մինչև կեսօր եմ մնում, քնի ժամին նրանց ստիպված տուն են ուղարկում, որովհետև համայնքային կենտրոնում մանկապարտեզին հատկացված մեկ սենյակը չի բավարարում մահճակալներ տեղադրեու համար:
Խարդախություններ կատարելու համար հետախուզվող կինը կալանավորվել է:
Հենրիկ Զաքարյանը պատմեց, որ թոռը՝ Հենրիկ Հարոյանը, հիվանդություններ է ունեցել, և ինքը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի վերջինս «ուշադիր լինի», ինքն իմացել է, թե իր թոռանը պետք է հիվանդանոց տեղափոխեն: Երբ դատավոր Լևոն Ավետիսյանը խնդրեց վերջինիս շարունակել, վկա Հենրիկ Զաքարյանը նշեց, որ մնացածը չի հիշում և ասաց, որ իրեն հարցեր տան, որոնց ինքը կպատասխանի:
Մայիսի 5-ից սկսած Գյումրու կենտրոնական հրապարակում անցկացվում են մայիսի 9-ին նախատեսված տոնական շքերթի փորձեր ու նախապատրաստական աշխատանքներ: Հրապարակ են դուրս բերվել նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքերը:
Կասկածյալը խոստովանեց մեղքը:
Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Այդ մարդը պատահական է հատել սահմանը, և նա ունի հոգեկան որոշ խնդիրներ, հոգեկան խանգարումներ ունի: Նա պատահականորեն հատել է սահմանն, իսկ այսօր արդեն վերադարձվել է Ղարաբաղի կողմին: Այսինքն ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և այդ հանձնումն այսօր իրականացվել է: Նա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:
Կանանց զբաղվածության խնդիրը օրակարգային է հատկապես մարզերում:
Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին: