Աղջիկը «պատժել էր» երգիչ Վլադիմիր Պողոսյանին՝ արգելափակելով տեսահոլովակը Youtube –ում (տեսանյութ)
You tube-ում տեսահոլավակի դիտումների քանակը կարող է զրոյացվել և նույնիսկ կարող է տեսահոլովակը ջնջվել ինչ-որ մարդկանց կողմից, եթե չունես պաշտոնական ալիք: Ավելին, հնարավոր է նույնիսկ ուրիշի պաշտոնական ալիքն օգտագործել դիմացինին վնասելու համար, արդյունքում` մարդը կարող է նույնիսկ տեղյակ չլինել, որ իր ալիքից նմամ բան է արվել: Այս ամենի միջով վերջերս անցավ երիտասարդ երգիչ Վլադիմիր Պողոսյանը, ում «Միասին» երգի տեսահոլովակը երկու շաբաթում` 16.500 դիտում ունենալուց հետո նախ` ջնջվեց և վերականգնվեց youtube-ի կողմից՝ պատճառաբանելով, թե տեսահոլավակում առկա են բռնության տեսարաններ (ինչն, ըստ երևույթին, անհեթեթություն է), ապա` արգելափակվեց:
Երգչի հետ զրույցից տեղեկացանք, որ մի աղջիկ (ում անունը չցանկացավ նա նշել), ով աշխատում էր կայքերից մեկում և զբաղվում էր պաշտոնական ալիքներ բացելով, նրան առաջարկել է իր համար էլ դա անել` որոշակի գումար պահանջելով: Վլադիմիրը մերժել է, և արդյունքում տեսահոլովակն արգելափակվել է: Հետաքրքիրն այն է, որ աղջիկն օգտագործել է այլ երգչի պաշտոնական ալիք` տեսահոլովակն արգելափակելու համար ու հավանաբար մտածել է, որ ոչ-ոք այդ մասին չի իմանա, բայց հենց youtube-ում նշվեց, որ տեսահոլովակն արգելափակվել է Սահակ Ավետյանի պաշտոնական ալիքից: Վլադիմիրն ասաց, որ զրուցել է Սահակ Ավետյանի հետ ու պարզ է դարձել, որ դա այդ աղջկա ձեռքի գործն է:
Youtube-ըավտոմատկերպովբավարարումէմիայնպաշտոնականալիքներիպահանջը, հենցայդպատճառովէլայդաղջիկնօգտվելէրուրիշիէջից: «Պարզվելէ, որսաառաջինդեպքըչէ, որայդաղջիկընմանբանէանում»,-168.am-իհետզրույցումնշեցՎլադիմիրը՝ավելացնելով, որայսմիջադեպըմեծ արձագանքգտավ, քանիորխառնվեցինշատհայտնիմարդիկ. «Հիմա աղջիկն այդ կայքում այլևս չի աշխատում և հուսով եմ` էլ ոչ ոքի չի կարողանա վնասել: Ես ո’չ հարուստ հայր ունեմ, ո’չ էլ պրոդյուսեր, իմ ուժերով եմ ամեն ինչ անում, ու շատ ցավալի է, որ ինչ-որ մեկը որոշեց ինձ նման վատություն անել»,-ասաց երգիչը:
Հիմա Վլադիմիրն ունի իր պաշտոնական ալիքը Youtube -ում, ինչի համար շնորհակալ է «Hay-fanat» կայքիհիմնադիրև տնօրեն` ՄիքայելՄամիկոնյանին, և Individum-Casting -իհիմնադիր-տնօրեն` ԱշոտՍարգսյանին: Նա հույս ունի, որ նման միջադեպեր այլևս չեն լինի:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ