«Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, որպես երևանցի, երբ մեկի ընտանիքի անդամները դիմում են [արձանը տեղադրելու], պարտավոր եմ քննարկել։ Իմ կարծիքով, երբ արդեն հանրությունը քննարկում է արել, և նաև շատ հարցեր պատմաբանների խնդիրն է, պատմաբանները պետք է մեկնաբանեն, իսկ ես՝ որպես քաղաքապետ, իմ համաձայնությունն եմ տվել»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները հնարավոր է համախմբվեն եւ ՀՀԿ-ականի դեմ պայքարի մեկ միասնական թեկնածու:
Նշված ավտոմեքենայի սրահի զննությամբ` վարորդի նստելատեղի հետևի հատվածի ռետինե ծածկոցի վրայից, հայտնաբերվել է ներարկիչ` 3,5 մգ բաց դեղնագույն հեղուկ զանգվածով, որը ըստ Սմբատ Չ.-ի բանավոր հայտարարության` թմրամիջոց է, պարաստել է իր օգտագործման համար:
Վանաձորում մոտ մեկ շաբաթ է՝ հացի գինը թանկացել է: Վաճառողներն ասում են, որ չգիտեն, թե ինչո՞վ է պայմանավորված հացի գնի թանկացումը: Ըստ նրանց ենթադրությունների՝ դա կարող էր գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքը լինել: Քաղաքում հացի գինը համատարած բարձրացել է 20-30 դրամով, միայն երկու-երեք կրպակում է, որ 10 դրամով է թանկացել: Հարցվածների մեծ մասը հերքում […]
Մայիսի 10-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորք բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, կոչումով մայորին, ինչպես նաև նույն բաժանմունքի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նախնական համաձայնությամբ՝ խմբով, շորթմամբ ստացել են խոշոր չափով կաշառք և անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝աձին շուրջ 8 ժամ ապօրինի ազատությունից զրկելով, պահել են ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի վարչական շենքում:
Մայիսի 8-ին, ժամը 01.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալ. Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԿԻԱ» մակնիշի տաքսի ավտոմեքենային:
Դեռևս մարտ ամսին Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում խոզերի անկման դեպք էր գրանցվել:
Ամուսնական ուխտ մարտի դաշտում: Անդրեն և Վարդուշը ամուսնական համատեղ կյանքը սկսել են մարտի դաշտից:
14 տարի անցՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և մայիսի 8-ին:
«Քիչ առաջ ենք ազատել, հիմա էլ բերել ենք այստեղ, ման ենք տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով իր թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին ձերբակալելու մասին լուրեը՝ հումորով արձագանքել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Մնում է միայն հասկանանք՝ ի՞նչ ենք ակնկալում հերոսներից: Շուշիի ազատագրումից 22 տարի անց հասկացանք, որ ողջ հերոսներ մեզ պետք չեն: Հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հիմա հերո՞ս է, թե՞ ոչ:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից տեղեկատվություն ստացվեց, որ Է. Մ.-ի որոնողական աշխատանքները սկսվել են մայիսի 7-ից և առայժմ արդյունքի չեն հասել. անհրաժեշտ է ջրասուզակի օգնություն:
«Ես եմ խնդրել պաշտպանության նախարարին ու նաեւ ռազմաբազայի ղեկավարությանը, եւ մենք ենք ուզել, որ իրենք մասնակցեն, ու այս միջոցառումն անցկացվի: Իր՝ ռազմականացված լինելու հանգամանքով պայմանավորված, էն գլխից ռուսական թագավորների ժամանակներից եղել է էստեղ բերդը, հիմա էլ շարունակությունն է, էսօր ռուսական բազան մեզ մոտ է, ուրիշ տեղ չկա, էնպես որ շատ նորմալ է»:
Մայիսի 3-ի կեսօրին, ճաշից առաջ, երեխան դուրս է եկել ու մինչև այսօր նրան որոնում են մանկատան տնօրենն ու իրավապահները: Փախուստից 5 րոպե անց մանկատան աշխատակիցները նկատել էին երեխայի բացակայությունը, բայց Արևշատն այլևս մոտակայքում չի եղել:
«Հայազգի գործիչներին քննադատելիս մի քիչ պետք է մտածել նաեւ միջազգային հանրության արձագանքի մասին, սուս-փուս քննարկենք, կշռադատենք»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցի մասին։
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Թուրքիայում Ստամբուլ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը պատկանում է Թուրքիայում գործող «Atlas Jet» ավիաընկերությանը և որի պատասխանատուն Հայաստանում հանդիսանում է «Բագրատ Տուր» ընկերությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի տրվեց պաշտոնական ճաշկերույթ:
Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում:
Հարցին, թե վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններ, որ Դուք պաշտոնանկ եք արվելու, քանի որ նորանշանակ վարչապետը Ձեզ հետ չի ցանկանում աշխատել, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատակելով պատասխանել է. «Ոնց տեսնում եք՝ համապատասխանում է ճշմարտությանը, ես պաշտոնանկ եմ եղել»:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, նշված ռեստորանային համալիրում նրանք վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանային համալիրում եղած քաղաքացիների նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ ու տարբեր իրերով հարվածել միմյանց` կոտրելով ռեստորանային համալիրի գույքը:
Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Այսօր հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, տեղի կունենա մայիսիննյան տոնական շքերթ, որին կմասնակցի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում յուրացման փաստով հարուցված քրեական գործում մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Շուտով կիմանաք, թե որտեղ ես կլինեմ: Ինձ համար առաջնահերթ է ժողովրդի հետ լինել եւ օգտակար լինել:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորին:
Երկրորդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև:
ՀՀ արդարադատության նախարարի նախկին պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ապրիլի 29-ի որոշմամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, նշանակել է Արաբկիր նոտարական տարածքի նոտարի պաշտոնում:
Անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության մայոր Աշոտ Մալխասյանը: