
Կոտայքի մարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. Aravot.am

Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է արդեն նախկին մարզպետը:
Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում էին Կավալենկո Շահգալդյանի հրաժարականի մասին, այսօր, երբ դա արդեն փաստ է` Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է նախկին մարզպետն ընդունել այն: «Նախ, ասեմ, որ ես դեռևս նախկին մարզպետ չեմ, նախկին կլինեմ Կառավարության համապատասխան որոշումից հետո, իսկ թե ինչպես եմ այդ փաստն ընդունում, ասեմ, որ այս տարիների ընթացքում լրատվամիջոցներն ինձ բավական նախապատրաստել էին այս օրվան: Իմ պաշտոնավարման առաջին երեք տարիներից հետո, անընդհատ, բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով, ցանկացած քաղաքական գործընթացներում անպայման շահարկում էին իմ պաշտոնանկության հարցը: Այնպես որ, ես արդեն պատրաստ էի դրան: Դրա համար շնորհակալ եմ լրատվամիջոցներից, բայց խորհուրդ եմ տալիս կանխատեսումներն այսուհետ անեն գիտական հիմնավորումներով, այլապես 10 տարի կանխատեսում էին, Կոտայքի մարզպետին պաշտոնանկ էին անում եւ սխալվում էին»,- հումորով ասել է զրուցակիցը հավելելով, որ ողբերգություն չի ապրում այդ աշխատանքը թողնելու հետեւանքով. «13 եւ ավել տարիներ պաշտոնավարել եմ: Շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, լավ աշխատել ենք: 13 տարիների ընթացքում ես ինչ-որ բաների եմ հասել, ինչ-որ բաներ էլ ոմանք ինձնից են ստացել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: