Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու ու գողության գործով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության մասնակիցներիցն տեղեկացրեց, որ հետախուզվող ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը հայտնաբերվել է և նրա մասով անջատված գործով նիստ է նշանակվել մայիսի 16-ին:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
«Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:
Այլ կերպ ասած` հանձնաժողովը որոշել է քննարկել բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այն նոր իրողությունները, որոնք ավագանու խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը հայտնել էր ավագանու ապրիլի 30-ի նիստում, որի ժամանակ էլ ընդունվել էր արձանը Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրելու աղմկահարույց որոշումը:
Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Պավել Ալմազովն է։ Նա կիթառահար էր եւ Հայաստան էր եկել հյուրախաղերի։
Մեկնած օպերատիվ խմբին Արտյոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 10-րդ շարքի ջրամբարի մոտ ոմն Աշոտ քարով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ «ամոթ»:
Մայիսի 9-ին Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարելիցին նվիրված տոնական շքերթ է անցկացվելու: Մասնակցելու են ռուսական 102 ռազմաբազայի և Գյումրիում տեղակայված զորամասերի ներկայացուցիչները:
Արա Զաքարյանն ասաց, որ այս գործով ապրիլի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա Հենրիկ Հարոյանը, ով դատարանում հայտարարել է, որ չգիտի՝ ինչու է հրավիրվել դատարան, չի հիշում՝ նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո մեղադրողը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ հրապարակումից նա կարող է հիշել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:
ՀՀ-ում խափանման միջոց կալանավորման կիրառման վերջին դեպքերը ևս մեկ անգամ վեր են հանում դատավորների կողմից խափանման միջոցների` մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտմամբ կիրառելու խնդիրը:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի:
Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն:
Արկադի Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Մասնավորապես՝ նա նպաստել է մեր տարածքների նվազմանը, անգթություն է ցուցաբերել Մեծ Եղեռնից փրկված մարդկանց ճակատագրերի հանդեպ, անգամ՝ ուրացել է Ցեղասպանության փաստն ու դրանց զոհերի հիշատակը, Խորհրդային Հայաստանում ամբողջատիրական ռեժիմի ամրապնդման նպատակով ազգային մտածելակերպն արմատախիլ անելու համար անձամբ առաջարկել է գնդակահարել հարյուրավոր հայ մտավորականների եւ պաշտոնյաների։
Մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ, երիտասարդ տղայի դի կա:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Օրինախախտների նկատմամբ, համաձայն օրենքի, կկիրառվեն տույժեր. քաղաքացիների համար` 2- 2,5 հազար ռուբլու, պաշտոնատար անձանց համար` 4 – 5 հազար ռուբլու, իրավաբանական անձանց համար` 40 -50 հազար ռուբլու չափով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ա.Ի.-ի տան բակում հայտնաբերվել է «Իժ» տեսակի օձ (մոտ 50 սմ), որը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Մայիսի 5-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի տանիքի ազբոշիֆրերը ս.թ մայիսի 3-ին քամուց պոկվել և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է օգնություն:
Գիտնականները բացահայտել են, որ քրոնիկ հարբեցողների մկանները ավելի թույլ են անկախ նրանց մարմնի կառուցվածքից, քաշից և մկանային ծավալից: Մարդու մկանները թուլանում են մի քանի պատճառներով, որի դեպքում միտոքոնդրիումները կորցնում են վերականգնվելու» ունակությունը։
Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նարինե Հ.-ին:
Ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և Անտառային փողոց 122/7, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի ենթարկել այդ պահին փողոցում գտնվող 2 անչափահաս երեխայի և 1 մեծահասակ կնոջ:
Նախարար Թեա Ծուլուկիանին չի շտապում ստորագրել գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնման որոշում: «Հետքի» հետ զրույցում Վրաստանի արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիան Մսխիլաձեն հայտնել է, որ նախարարը դեռևս ժամանակ ունի:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը: