Օմբուդսմենը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մայիսի 6-ին, նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները:

Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է իր կառավարման ոլորտում նախորդ տարի հայտնաբերված մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները:

Օմբուդսմենը նորանշանակ Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն ընդգրկել նոր Կառավարության ծրագրում եւ ապագա գործունեության առաջնահերթություններում:

Օմբուդսմենը հուսով է, որ զեկույցում վերհանված 182 համակարգային խնդիրների զգալի մասը 2014 թվականին կստանան իրենց համարժեք լուծումները:

ՀՀ Մարդուիրավունքներիպաշտպան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031