
Ցրտահարության վնասը՝ 12 մլրդ. դրամ. «ՀԺ»

«Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Ամենամեծ վնասը կրել են Արմավիրի և Արարատի մարզերը համապատասխանաբար 5,8 միլիարդ և 4,7 միլիարդ դրամի չափով։ Արագածոտնի մարզում վնասի չափը կազմել է 900 միլիոն դրամ. Վայոց Ձորում մոտ 200 միլիոն դրամ և Տավուշում 88 միլիոն դրամ։ Սյունիքի մարզպետարանը ցրտահարությունից կորսված բերքի դրամական միավորով հաշվարկ դեռ չի կատարել։ Նույնը Լոռվա մարզում» ։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։