Բավական չէ, որ երկիրը հասել է կործանման եզրին, բոլորը թողնում և հեռանում են, օրեցօր ամեն ինչ թանկանում է, մի քանի «փայլուն ուղեղով հանճարներ» մտածում են, թե ուրիշ ինչ եղանակներով մտնեն ժողովրդի գրպանը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրս դեմ ենք այդ սարքերին և կարմիր գծերին, և Կառավարությունը պետք է լուրջ մտածի այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ օրեցօր երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ավելի է բարդանում, իսկ նմանատիպ աշխատելաոճով երկիրը լիովին կկործանվի:
Մայիսի 25-28-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Ա.Հասանյանը ցանկանում է, որ գոնե ծնողների` Մ.Բաքոյանի եւ Է.Գյուլիշթեքի սպանություններից հետո մահացած ծնողների անչափահաս 2 երեխաներին հանձնեն Մաքսիմի մորաքրոջ` Էմմայի խնամակալությանը, ով ապահովված մարդ է:
Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ին:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությանից տեղեկացրեցին նաև, որ գործով մյուս 3 մեղադրյաների կալանքի ժամկետները ևս երկարացվել են:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի՝ հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Մայիսի 24-ին, ժամը 07.36-ին ահազանգ է ստացվել, որ խոշոր եղջերավոր կենդանիները ընկել են Մրգաշեն գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 24-ին, ժամը 10.47-ից մինչև 15.54-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 4 կայաններից Լոռու մարզի Մեծ Պառնի և Միխայլովկա գյուղերում իրականացվել է 500 կրակոց:
Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքում և «ՌԴ իրավական այլ ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը: Քրեական պատասխանատվություն է նախատեսվել ՌԴ այն քաղաքացիների համար, ովքեր որոշակի ժամանակահատվածում պետական մարմիններին չեն տեղեկացնի այլ երկրում քաղաքացիություն, բնակություն հաստատելու թույլտվություն ստանալու մասին:
Մայիսի 24-ին, ժամը 17.04-ին ահազանգ է սըտացվել, որ Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
«Արմենը առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ, երբ մերժում եմ նրան, տեսանկարահանում է կիսամերկ վիճակում, հետո ինձնից գումար պահանջում եւ, ի վերջո, բռնաբարում է ինձ: Ինքն ինձ սկզբում լավ էր վերաբերվում, լուրջ տպավորություն էր թողնում, մտածեցի` շփվեմ: Մի անգամ ասաց՝ ուզում եմ հանդիպենք, բայց իմ ուզած ձեւով պիտի հագնվես, գաս: Իր ուզած ձեւն էլ շրջազգեստ հագնելն էր»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը:
«ԿԳՆ-ն այս տարվանից օրենսդրական փոփոխություններ է կատարել իր օրենսդրական ակտերում, որի արդյուքնում բուհ ընդունվող բոլորը երիտասարդները զինապարտ են դառնում, սա կարևոր և անհրաժեշտ փոփոխություն է: Սակայն հարկ է նշել, որ ապագա զինվորը պիտի գիտակցի և հասկանա՝ իրեն ինչ է սպասվում պարտադիր զինծառայության մեջ, ու պատրաստ լինի դրան: Տղաները պիտի հասկանան՝ բանակն ինչ է, զենքն ինչ է, հայրենիքի պաշտպանությունը ինչ է»
ՀՀԿ-ական Ալեքսանդր Սարգսյանը՝ անդրադառնալով «Վերնիսաժ»-ի դեպքերին` ասել է, որ դեպքի բոլոր մանրամասներին տեղյակ չէ, և կարող է մի բան ասել` տհաճ երեւույթ էր… Նա հրաժարվել է պատասխանել այլ հարցերի:
«Միշտ եղել է ինձ համար տարօրինակ համեմատություն, երբ որ որևիցե բան համեմատում են թատրոնի հետ: Թատրոնը բավականին լուրջ հիմնարկություն է, ու էսինչը թատրոն են դարձրել, էդ արտահայտությունները ես ցավագին եմ ընդունում, որովհետև ես որևէ մեկին չեմ ասում՝ դու քեզ պահում ես բժշկի պես, կամ ինչի ես ինժեների պես նայում: Նույնն է, որ ասեն ԱԺ-ն նման է անտառտնտեսությանը կամ շինարարությանը»:
Մայիսի 24-ին, ժամը 00.36-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարսնաքար» հանգստյան համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք անհրաժեշտ է օգնություն:
53-ամյա տղամարդը գյուղի միակ հովիվն էր: Անասուններին սարից իջեցնող չէր եղել, գյուղապետը գնացել էր նախրապանի հետևից: Նրան արոտավայրում էր գտել` կայծակից մոխրացած:
«Տականք, կեղտոտի մեկը»․ ՀՀԿ տատիկը՝ ՀՀՇ-ի Գևորիկին Մանրամասները՝ տեսանյութում:
Մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է առվի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 24-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Աղյուսի 124 տան բնակիչ, 1990 թվականին ծնված Հովհաննես Ալեքսանյանը շտապբուժօգնության մեքենայով իրավապահների հսկողությամբ ժամը 6:15 տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Ես հիմա չեմ ուզում խոսել այն մասին, թե ես ոնց կվարվեի, չեմ ուզում պատասխանել, որովհետև իմ համար դժվար է ընդամենը պատասխանելը: Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների՝ ես առանց զենքի գործադրման էդ երկուսի հարցերը լուծեի՝ հաստատ զենք չէի գործադրի, բայց եթե ստիպված լինեի, տեսնեի, որ ֆիզիկականս էլ չի ների, ինչի՞ մասին է խոսքը, ես կգործադրեի: Իհարկե, ես իմ օրինական զենքով, օրինական պահանջը կատարելով: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի, բայց հո բոլոր մարդիկ չունեն այդ հնարավորությունը: Լավ, ով որ շատ կմնեղադրի էդ տղային:
Ամիսներ առաջ Նախիջևանի հիմնախնդրի լուծման հարցում արմատական զարգացումների վերաբերյալ մեր նախաձեռնության ներկայացրած կանխատեսումն իրականություն դարձավ:
Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեր ժողովուրդը դիմավորելու է առանց ռեժիմի՝ ազգային պետության տանիքի ներքո:
«Մենք ինքներս փորձեցինք հասկանալ դրա արդյունքը, թե ինչ այն բերեց: Լրագրողների զանգերն իմ հեռախոսահամարին 50%-ով կրճատվել են: Մենք ցանկացած դեպք արագ դնում ենք այնքանով, որքանով այդ պահին կարող ենք տրամադրել տեղեկատվություն»:
Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը: Գնդակներից մեկը ծակելով տանիքը եւ տանիքը պահող շինարարական կառուցվածքները, ընկել է տան միջանցք:
Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը խոսեց ԶԼՄ-ներ-ոստիկանություն կապի և փոխգործակցության մասին:
Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբեք հստակ չեն պատկերացնում, թե իրենից ինչ է ներկայացնում ուժի գործադումը: Երբ է ուժի գործադրումն օրինաչափ, երբ՝ ոչ»,- Մայիսի 23-ին Ծաղկաձորում տեղի ունեցած սեմիանրի ժամանակ ասաց ոստիկանության գծով միջազային փորձագետ Դեյվիդ Այենսոնը:
Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: