Հունգարիա չի աջակցի Ռուսաստան դեմ այնպիսի պատժամիջոցների, որոնք վնաս կհասցնեն հենց Հունգարիայի շահերին. Անիտա Օրբան
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված Անիտա Օրբանը հայտարարել է, որ երկիրը չի աջակցի Եվրոպական միության այն պատժամիջոցային փաթեթների դրույթներին, որոնք հակասում են Հունգարիայի ազգային շահերին և կարող են վնասել երկրի տնտեսությանը։
«Պատժամիջոցների ցանկացած դրույթ, որը հակասում է Հունգարիայի շահերին, չի ստանա մեր աջակցությունը։ Միևնույն ժամանակ, մենք չենք գործի նաև որևէ երրորդ երկրի շահերից ելնելով։ Վետոյի իրավունքից կօգտվենք միայն որպես վերջին միջոց»,- հայտարարել է Օրբանը Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։



