Բաժիններ՝

Լոնդոնն իր հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 85 ֆիզիկական և իրավաբանական անձանց

Մեծ Բրիտանիան իր հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 85 կետով՝ դրանում ավելացնելով ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպություններ: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել «Յունարմիա» շարժման գլխավոր շտաբի ղեկավար Վլադիսլավ Գոլովինի և Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության («Ռոսմոլոդյոժ) ղեկավար Գրիգորի Գուրովի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են Ինտերնետի զարգացման ինստիտուտը, Սոցիալական նախագծման գործակալության մի շարք աշխատակիցներ, Սևաստոպոլի պետական ​​համալսարանը, Ղրիմի սանիտարա-առողջարանային համալիրի մի քանի օբյեկտ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարը։

Այս անձանց և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմնավորման մեջ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը նշել է, որ նրանք նպաստել կամ առնչություն են ունեցել Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանը, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը։

Մայիսի 5-ին Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ կապված 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031