«Եթե ոստիկանը չի խախտում քաղաքացիների իրավունքը, արժանապատվությունը չի նվաստացնում, նա է լավ ոստիկան»,- այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում քննարկվող «Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ու իրագործման յուրահատուկ ուղղություն» թեմայի քննարման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ամենակեր են, կծում են, սարսափելի են: Հանելուկն առաջադրել են Գյումրու Կոմիտաս փողոցի բնակիչները:
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հուշագիրն ուղղված է պետական ծառայության հատվածում երկու կառույցների համագործակցության ամրապնդմանը` փորձագիտական խորհրդատվության, քաղաքացիական ծառայության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի իրականացման և այլ միջոցներով:
Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժելու Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո` Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժշետություն է առաջացել:
Սպանության համար դատապարտված Արտավազդ Գոհարյանի մահվան պատճառը ճշտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը վարել են անչափահասներ, 4-ի վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, իսկ մեքենաներում գտնվող երեխաները երթևեկում էին պատուհաններից կիսով չափ կախված:
Մայիսի 23-ին, ժամը 13.55-ից Շիրակի մարզում, իսկ 14.35-ից Լոռու մարզում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից սկսվել են կրակոցներ իրականացվել:
Մայիսի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է օդային փոխադրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը: Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը, այն փոխարինել այլ խափանման միջոցով կամ ճանաչել գրավի թույլատրելիությունը:
«Մենք միշտ էլ սպորտով զբաղվում ենք, պարապում ենք, սա օրն անցկացնելու և հետաքրքրացնելու համար է»,- ասել է արդեն 2 տարի ՔԿՀ-ում հայտնված Կարինեն։
Մասնավորապես անդրադարձ եղավ ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին: Նշվեց, որ երկուստեք աշխատանքներ են իրականացվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը:
Դատական նիստի ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանքը և այն փոխարինել այլ խափանման միջոցով, իսկ իր միջնորդությունը մերժելու դեպքում թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը:
Մայիսի 23-ի ժամը 14:07-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Կոռուպցիային նվիրված համաժողով սփյուռքում։ Առաջին անգամ կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» ֆիլմը Հայաստանում կոռուպցիայի մասին: «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղը մայիսի 31-ին կազմակերպում է համաժողով «Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և սփյուռքի դերը» թեմայով: Համաժողովի ժամանակ բազմակողմանիորեն քննարկվելու են կոռուպցիային վերաբերող խնդիրներ, ելույթներով հանդես կգան Սփյուռքի և Հայաստանի քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովրդի խոստումնալից ու հպարտ սերունդ, այսօր հնչում է ուսումնական տարվա քո վերջին զանգը: Ջերմորեն շնորհավորելով ձեզ, ձեր կյանքի կարևոր ու շրջադարձային այս անմոռաց պահի համար՝ «Հայոց Արծիվները» կանաչ ճանապարհ է մաղթում բոլորիդ:
Եվ ես առավել քան վստահ եմ, որ մեր երիտասարդները մեր երկրի արժանի զավակներն են լինելու: Մշտապես վստահե՛ք ձեր ուժերին, եղե՛ք լավատես, հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու, և որ անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է միայն կամք ու ձգտում, և բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարն անպայման իրականանալու է՝ ձեր գիտելիքների, հայրենասիրության և աշխատասիրության շնորհիվ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում նախանշված ծրագրերի ու երազանքների իրականացում:
Դ. Այենսոնն ասաց, որ՝ լինելով ոստիկանության գծով փորձագետ, ինքը բազմաթիվ ոլորտներում բարելավումներ է տեսել, բայց դժվարություններ դեռ կան. «Հուսանք, որ համայնքային ոստիկանության ներդրումը կնպաստի հանրության վստահության մեծացմանը: Միանշանակ պետք է ասել, որ ոստիկանության համայնքային մոդելը և քաղաքականությունները ճիշտ են: Բայց կառուցվածքի առկայությունը դեռևս չի նշանակում, որ համայնքային ոստիկանությունն արդեն գործում է: Համայնքային ոստիկանության աշխատակիցները պետք է իրապես համայնքային ոստիկանության ոճով աշխատեն: Նշեմ, որ համայնքային ոստիկանության ոճը տարբերվում է ավանդական ոստիկանության ոճից»:
Մայիսի 23-ին, ժամը 13.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնցից 2-ի վարորդները` անչափահաս, 15-ը` մարզերում, որոնցից 11-ի վարորդները` անչափահաս:
Հետախուզվում է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու մեղադրանքով:
Այսօր՝ մայիսի 23-ին հողին են հանձնում Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի բնակիչ, մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանին:
Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վանաձոր ՔԿՀ-ի կալանավոր Դավիթ Խաչատրյանը, ով մեղադրվում է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ, երեկ ժամը 23:00-ի սահմաններում քանդել է բերանի կարերն ու դադարեցրել հացադուլը:
«Մեր հասարակությունը հիմարացված է, նրա իդեալը արդեն ցույց է տրված Կոնչիտայով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը` ղարաբաղյան հիմնախնդրի և աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում իր կարծիքը հայտնելով նաև համաշխարհային քաղաքակրթության մասին:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը
Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:
Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձեւակերպելու պայմանին եւ պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին:
Տեղեկության համաձայն՝ գործարար հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով Ծառուկյանի մորաքրոջ թոռներից մեկը կրակել է մյուսի ոտքին: