
Ծառուկյանի մորաքրոջ թոռը կրակել է մյուս թոռան վրա (տեսանյութ). 1in.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 22-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, հնչել են կրակոցներ ԼԻՆԿԸ ԴԻՐ:
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, միջադեպի մասնակիցները եղել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկու մորաքրոջ թոռները:
Տեղեկության համաձայն՝ գործարար հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով Ծառուկյանի մորաքրոջ թոռներից մեկը կրակել է մյուսի ոտքին:
Խոսքը նախագահի աշխատակազմի աշխատակից Էդվին Թադևոսյանի և Ծառուկյանի մյուս մորաքրոջ թոռան՝ Վարդան անունով գործարարի մասին է:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի