Բաժիններ՝

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը քանդել է բերանի կարերը

Վանաձոր ՔԿՀ-ի կալանավոր Դավիթ Խաչատրյանը, ով մեղադրվում է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ, երեկ ժամը 23:00-ի սահմաններում քանդել է բերանի կարերն ու դադարեցրել հացադուլը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ Դ. Խաչատրյանն այժմ բժիշկների հսկողության տակ է, ովքեր նրա վիճակը կայուն են գնահատում. «Արդեն սկսել է թեթև բաներ ուտել»:

Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում. նա նույն օրը՝ մայիսի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում նշել էր, որ ինքը սպանություն չի կատարել. «Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ` մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ` երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում, և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հաստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում: Հասկանում եմ, որ այնուամենայնիվ, այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս