«Արթուրը խփվելուց հետո 25 րոպե ուշքի է եկել. քֆրտում էր թուրքին…». հերոսին հուղարկավորում են Բռնակոթի պանթեոնում. ԳԱԼԱ
Այսօր՝ մայիսի 23-ին հողին են հանձնում Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի բնակիչ, մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանին:
Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Օհանջանյանին հուղարկավորում են գյուղի պանթեոնում՝ հերոսների կողքին, թեեւ ընտանիքը սկզբում կամենում էր տղային հուղարկավորել ընտանեկան գերեզմանոցում, բայց հետո հայրը եւ եղբայրները համաձայնվել են Արթուրին հողին հանձնել պանթեոնում:
Մանրամասներն՝ այստեղ