Բաժիններ՝

Փորձագետ. Հայաստանում տիրում է շատ խիստ թերվստահություն առհասարակ պետական կառույցների, այդ թվում՝ ոստիկանության գործունեության նկատմամբ

ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ այսօր Ծաղկաձորում կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ «ՀՀ ոստիկանության բարեփոխոմների ներկայիս զարգացումները և հասարակության միջև համագործակցության գնահատումը» թեմայով:

Միջոցառմանը մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ, Ոստիկանության աշխատակիցներ:

Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնի խոսքով՝ քաղաքացիների մասնակցությունը ոստիկանության գործունեության մեջ առանցքային կարևորություն ունի, և ոստիկանությունը, իչպես և ԶԼՄ-ները, պետք է ամեն ինչ անեն այդ մասնակցությունն ապահովելու համար. «Ես հիմնականում աշխատում եմ երկու ոլոտում ոստիկանության հետ կապված՝ համայնքային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման: Եթե այս առումով նկարագրենք՝ իմ ողջ գործունեության իմաստն է բարելավել ընդհանուր ոստիկանութան գործունեությունը, բարելավել Հայաստանում կյանքը: Իսկ այդ կյանքը բարելավելու, հաջողությունը ապահվելու համար ոստիկանության դերակատարությունը մեծ է»:

Նա նշեց, որ արդեն հինգ տարի է՝ ինքը Հայաստանում է և ապրում է ոչ թե հյուրանոցում, այլ՝ բնակարանում. «Ես նախընտրում եմ ապրել ոչ թե հյուրանոցներում, այլ բնակարաններում և քայլել փողոցներում: Ուստի որքան հնարավոր է ես հայ ժողովրդին հասկանում եմ և նույնը կարող եմ ասել ոստիկանության մասին: Որքանով հնարավոր է՝ հասկանում եմ ոստիկանությունը և ոստիկանության գործունեությանը: Իհարկե, կա բարելավելու կարիք, ես դա երբեք չեմ թաքցրել: Բայց միևնույն ժամանակ կարելի է նշել, որ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել այս հինգ տարիների ընթացքում:

Բայց այդ ճանապարհը դեռ նոր է սկսվում: Լուրջ ոստիկանական բարեփոխում անցկացնելու համար անհրաժեշտ է 10-20 տարի: Բայց շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ ոչ միայն ոստիկանության պարտականությունն է ապահովել և ձեռք բերել հանրության վստահությունը: Ես կասեի, որ Հայաստանում տիրում է շատ խիստ թերվստահություն առհասարակ պետական կառույցների, այդ թվում նաև՝ ոստիկանության գործունեության նկատմամբ: Իսկ այդ թերվստահությունը ձևավորվել է պատմականորեն: Բայց ոստիկանությունը քայլեր ձեռնարկում է բարելավելու ուղղությամբ»:

Դ. Այենսոնն ասաց, որ՝ լինելով ոստիկանության գծով փորձագետ, ինքը բազմաթիվ ոլորտներում բարելավումներ է տեսել, բայց դժվարություններ դեռ կան. «Հուսանք, որ համայնքային ոստիկանության ներդրումը կնպաստի հանրության վստահության մեծացմանը: Միանշանակ պետք է ասել, որ ոստիկանության համայնքային մոդելը և քաղաքականությունները ճիշտ են: Բայց կառուցվածքի առկայությունը դեռևս չի նշանակում, որ համայնքային ոստիկանությունն արդեն գործում է: Համայնքային ոստիկանության աշխատակիցները պետք է իրապես համայնքային ոստիկանության ոճով աշխատեն: Նշեմ, որ համայնքային ոստիկանության ոճը տարբերվում է ավանդական ոստիկանության ոճից»:

Խոսեով Հայաստանում առակա խնդիրների մասին՝ նա նշեց, թե կնախընտրեր, որ ճանապարհային երթևեկության ուղղությամբ շատ ավելի շատ միջոցառումներ իրականացվեին. «Բայց պետք է նշեմ, որ այս հինգ տարիների ընթացքում հետիոտնային անցումները զգալիորեն բարելավվել են: Քայլելեով Երևանի փողոցներում՝ ես մի վատ բան եմ նկատել, որը կանվանեի երեխաների վատ խնամք:

Օրինակ, իմ պատասխանատվությունն է հոգ տանել, որ իմ թոռնուհին իմանա, թե ինչպես է պետք ճիշտ անցնել փողոցը: Շատ հաճախ կարելի է նկատել, որ տարեց մարդիկ անցնում են փողոցը իրենց թոռների հետ՝ սխալ ձևով: Ավելին, կարելի է տեսնել ծնողների, որոնց երեխանրը կարմիր լույսի ներքո են անցնում: Դա ծնողների թերացումն է: Ծնողը երեխայի հետ պետք է կանգնի, սպասի կանաչ լույսին, որ երեխան սովորի: Իմ կարծիքով՝ այդ մենթալիտետը հայերի մոտ տարբեր բնագավառներում է այդպես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս