Բաքվում ձերբակալված ռուսաստանցու մայրը պնդում է, որ որդու հետ կապ չունի

Եկատերինբուրգի բնակիչ Ալեքսանդր Վայսերոյի մայրը, որը հուլիսին ձերբակալվել էր Բաքվում, РИА Новости-ին ասել է, որ որդու ձերբակալությունից հետո կապ չի ունեցել նրա հետ: Մայրն այժմ փորձում է հանդիպել որդու հետ փաստաբանի միջոցով։

Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ. նրանք ձերբակալված են չորս ամիս։ Հուլիսի 2-ին Իննա Վայսերոն РИА Новости-ին ասել է, որ իր որդին՝ Ալեքսանդրը, ձերբակալվածների թվում է: Նրա խոսքով՝ Ալեքսանդրը ներգրավված չի եղել թմրանյութերի տարանցման կամ այլ հանցագործությունների մեջ։

«Ոչ մի տեղեկություն չկա, ոչ մի կապ չկա որդուս հետ՝ նրանք ոչինչ թույլ չեն տալիս»,- ասել է Վայսերոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930