
Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել արագացնել Կիևի համար ամերիկյան զենքի պատվերները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին կոչ է արել արագացնել Կիևին զենքի ամերիկյան մատակարարումների պատվերներն ու վճարումը:
Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում 2 միլիարդ եվրոյի ամերիկյան օգնությունը, որի համար վճարել են եվրոպական երկրները, արդեն փոխանցվել է Ուկրաինային՝ «զինամթերքից մինչև առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր»։
«Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին նպաստել այս և այլ նախաձեռնություններին, որոնք կենսական օգնություն են մատակարարում Ուկրաինային», – մամուլի ասուլիսի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը։
Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշում է կայացրել շարունակել զենք և ռազմական տեխնիկա փոխանցել Կիևին, եթե Եվրոպան վճարի այդ մատակարարումների համար: