
Պուտինը Պեկինում բազմաթիվ նվերներ է ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում օտարերկրյա առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ բազմաթիվ նվերներ է ստանում։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նվերների փոխանակումը արարողակարգի մի մասն է կազմում։ Սակայն Կրեմլի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե ինչպիսի նվերների մասին է խոսքը։
Պեսկովը հավելել է, որ Պուտինը նույնպես արարողակարգային նվերներ է հանձնել: