Թրամփին համոզում են պատժամիջոցներ կիրառել Մեծ Բրիտանիայի նկատմամբ

Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սկսել ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա՝ պատժամիջոցների միջոցով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նա մեկնեց Ամերիկա՝ մեր երկրի վրա ցեխ շպրտելու համար։ Ավելին, նա համոզում է, որպեսզի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառի մեր երկրի դեմ, որոնք կվնասեն աշխատավոր մարդկանց»,- կարծում է վարչապետը։

Սթարմերի խոսքով՝ Ֆարաժի քաղաքականությունը դարձել է Մեծ Բրիտանիայի համար ամոթալի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930