Բաժիններ՝

Իսրայելի ուժերը ներխուժել են Սիրիա և ձերբակալել 7 մարդու

Իսրայելի ուժերը սեպտեմբերի 3-ի լուսաբացին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի նահանգի բնակավայրերից մեկը, խուզարկել մի քանի տներ և ձերբակալել 7 մարդու:

Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ 5 մեքենայից և 30 հոգուց բաղկացած պարեկախումբը գիշերը ժամը 3։00-ի սահմաններում ներխուժել է Ջուբաթա ալ-Խաշաբ բնակավայր, այնուհետև ժամը 5:00-ին դուրս եկել այնտեղից։

Ավելի վաղ իսրայելական ուժերն արկեր էին արձակել Կունեյտրայի նահանգի Բուրեյկա բնակավայրի մոտակայքում գտնվող տարածքների ուղղությամբ։ Նրանք նաև ներխուժել էին  մի քանի գյուղեր՝ այնտեղ անցակետ տեղադրելով և խուզարկելով մի քանի տներ:

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Սիրիան դատապարտել է այս կրկնվող հարձակումները՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են կայունության հասնելու ջանքերին և համարվում են միջազգային իրավունքի և անջատման համաձայնագրի կոպիտ խախտում։ Սիրիական իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ընդունել իսրայելական հարձակումները կանխելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930