
Վրաերթ՝ Եղվարդում. 39-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Պ.-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Գ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հետ օգնել է տեղափոխեն հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։