Պեսկովը նոր մանրամասներ է ներկայացրել Պուտինի և Ալիևի` Պեկինում կայացած հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի միջև Պեկինում որևէ բովանդակալից շփում չի եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդել է Baku TV-ն, Պուտինը և Ալիևը Պեկինում միմյանց ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի մեկնարկից առաջ։ Երկու երկրների առաջնորդները ձեռքսեղմում են կատարել։ Ռուսաստանի նախագահը նաև կարճ ողջույն է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբանին։

Տեսանյութեր

Լրահոս