Եթե Վճռաբեկ դատարանը չբավարարի Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը, նրա փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում Վճռաբեկ դատարանբոողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։

Վ. Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով, եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան:

Ըստ փաստաբանի, տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի որ Վարդան Հարությունյանի անհիմն կալանավորումից հետո փորձ է արվում վերաբացել տարիներ առաջ փաստերի բացակայության հիման վրա փակված գործը։ Ավելին, նախկին վարույթով քննվել և արդեն իսկ հերքվել է Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապի առնչությունը։

«Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է գլխավոր դատախազը որոշել վերաբացել տվյալ գործը, առանց նոր իհայտ եկած հանգամանքի,անհասկանալի է։ Պաշտոնական բացատրություննայն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիքները»,-  նշել է Անդրիկյանը։

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ. օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում: Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումները սկսվել են հայ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումների ժամանակ վերջինին հրապարակային աջակցելուց անմիջապես հետո:

Տեսանյութեր

Լրահոս