Նոր մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածների և վիրավորների ինքնությունը
Մարտի 31-ին, ժամը 19.31 տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ВК011Т26 (վարորդ` Ա. Կ., ծնվ.1987թ.) և «ԲՄՎ» մակնիշի 93CC939 պետհամարանիշներով (վարորդ` Հ. Մ. , ծնվ. 1962թ.) ավտոմեքենաները, ինչից Ա.Կ.-ը, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ. Ա.-ը (ծնվ.1993թ.) տեղում զոհվել են:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Մ.-ը և «ԲՄՎ» մակնիշի ուղևոր Ս. Պ.-ը (ծնվ. 1962թ.) տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել ծանր:
Փրկարարները «ՎԱԶ 2107» ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Կ.-ի և Պ.Ա.-ի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն