Սեպտեմբերին պատերազմ չի լինելու. Աննա Գրիգորյանը Ռուբինյանին և ողջ ՔՊ-ին անվանեց սովորական ստախոսներ, ժողովրդին մոլորեցնելով, քվե եք ստացել
Այս տարվա մարտին, ԱԺ նախընտրական քարոզարշավից առաջ և դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «սեպտեմբերին լինելու է պատերազմ, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը սահմանադրական մեծամասնություն չունենա»:
Այսօր 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը միացրեց Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության ձայնագրությունը և ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, արդյո՞ք սա նշանակում է, որ մեկ ամսից ավերիչ պատերազմ է լինելու, ինչին ի պատասխան Ռուբինյանը նախ նշեց.
«Մենք չենք ասում, որ պատերազմ է լինելու, եթե ընդդիմությունը հաղթի, զուտ այն բերումով, եթե ընդդիմությունը հաղթի, ոչ: Մենք ասել ենք՝ եթե ընդդիմությունը հաղթի, հետևաբար, գալու է իշխանության և իրականացնի իր ծրագիրը: Մենք ասել ենք՝ եթե ընդդիմությունը գա իշխանության և անի այն, ինչ խոստացել է և հայտարարել՝ վերանայել խաղաղության պայմանագիրը, TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունները, ապա դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի»:
Այնուհետև անդրադառնալով Աննա Գրիգորյանի բուն հարցին, ԱԺ նախագահի թեկնածուն շեշտեց.
«Ոչ, սեպտեմբերին պատերազմ չի սպասվում: Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա: Մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար»:
Սրան Աննա Գրիգորյանը հակադարձեց.
«Հայտարարությունը հստակ էր, և դուք էլ հիմա ասում եք, որ պատերազմ չի լինելու, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ սովորական ստախոսներ եք, ով ժողովրդին մոլորեցնելով, քվե է ստացել»:
Մանրամասները՝ տեսանյութում :

